Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՀՀայկ Նավասարդյան

Հորդորում ենք զերծ մնալ նմանօրինակ պարզունակ մանիպուլյացիաներից. ԱԳՆ-ն՝ 2022-ին Նաիրի համայնքում նախարարի գնած առանձնատան գումարի աղբյուրի մասին

Հորդորում ենք զերծ մնալ նմանօրինակ պարզունակ մանիպուլյացիաներից. ԱԳՆ-ն՝ 2022-ին Նաիրի համայնքում նախարարի գնած առանձնատան գումարի աղբյուրի մասին

ՀՀ ԱԳ նախարարությունը «Ժողովուրդ» օրաթերթից պահանջել է հերքում տարածել «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հուլիսի 5-ին հրապարակված նյութում տեղ գտած այն պնդումների վերաբերյալ, թե իբր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի «առանձնատունը գնվել է հայտարարագրում չբացահայտված աղբյուրներից գոյացած գումարով», «թե որտեղից համեստ աշխատավարձ ստացող նախարարին այդ եկամուտը, հարցական է», «112 մլն դրամ գումարի մի մասն անհայտ ծագման է»։

«Ուշադրություն հրավիրենք այն հանգամանքին, որ հենց վերոնշյալ նյութում նշվում է, որ «Արարատ Միրզոյանն ու կինը՝ Գոհար Աբաջյանը, առանձնատունը 112 մլն դրամով գնել են 2022-ի դեկտեմբերին Նաիրի համայնքում»։ Համապատասխանաբար, գնված առանձնատան գումարի աղբյուրը «բացահայտելու» համար բավարար կլիներ ծանոթանալ նախարար Միրզոյանի կնոջ՝ զուգահեռաբար հրապարակված տարեկան հայտարարագրին, որում ներկայացված է առանձնատան գնման նպատակով Գ. Աբաջյանի անունով ձևակերպված վարկը։

Նման հրապարակումը, իհարկե, կարող է լինել գրագիտության պակասի ցուցիչ կամ միտումնավոր ապատեղեկատվություն. երկու գործելաոճն էլ անհամատեղելի է լրագրողի կամ լրատվամիջոցի բարձր առաքելության հետ։ Օգտվելով այս առիթից՝ ԶԼՄ գործընկերներին մեր կողմից հորդորում ենք պաշտոնյայի եկամուտների մասին հանրությանը լուսաբանելու պարտքը կատարելուց առաջ ցուցաբերել նվազագույն աչալրջություն և զերծ մնալ նմանօրինակ պարզունակ մանիպուլյացիաներից»,- ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի տարածած հաղորդագրության մեջ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում