Եվրախորհրդարանը մերժել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը

ԳԳոհար Սարգսյան

Եվրախորհրդարանը մերժել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը: Նրա պաշտոնանկությանը դեմ է արտահայտվել 360 պատգամավոր, կողմ՝ 175-ը, 18-ը ձեռնպահ են մնացել։ Առաջարկը ներկայացվել էր ռումինացի պատգամավոր Գեորգե Պիպերեայի կողմից և ստորագրվել է աջակողմյան քաղաքական խմբերի 77 անդամի կողմից:

Նրանք քննադատել են կորոնավիրուսի համավարակի ժամանակ Եվրամիության համար Pfizer պատվաստանյութերի գնումների ընթացքում ֆոն դեր Լայենի «ոչ թափանցիկ» աշխատանքը: Բացի դրանից՝ Պիպերեան Եվրահանձնաժողովին մեղադրել է Ռումինիայի նախագահական ընտրություններին միջամտելու համար:

Միջազգային զարգացումները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում