Միացյալ Թագավորությունը չեղարկելու է Սիրիայի հանդեպ սահմանված որոշ պատժամիջոցներ

ԳԳոհար Սարգսյան

Մեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ՝ հայտարարել է Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Դեյիդ Լամմին Դամասկոս կատարած այցի ընթացքում։

«Մեր շահերից է բխում աջակցել նոր կառավարությանը բոլոր սիրիացիների համար կայուն, ավելի անվտանգ ու բարգավաճ ապագա կառուցելու գործում», - ասված է նախարարի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Բրիտանական կառավարությունը չեղարկել էր Բաշար Ասադի օրոք Սիրիայի որոշ նախարարությունների, հետախուզական ծառայությունների և ԶԼՄ-ների նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

Նաև նշվում է, որ Լոնդոնը հումանիտար աջակցություն կտրամադրի Արաբական Հանրապետությանը:

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում