ՄՄարիամ Մխիթարյան

Ֆորդոյի օբյեկտը լուրջ վնասվել է ԱՄՆ հարվածներից. Արաղչի

Ֆորդոյի օբյեկտը լուրջ վնասվել է ԱՄՆ հարվածներից. Արաղչի

ԱՄՆ-ի հարվածները լուրջ վնաս են հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, առայժմ վնասի գնահատում է իրականացվում, ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Ոչ ոք հստակ չգիտի, թե ինչ է պատահել Ֆորդոյի հետ։ Այս պահին միայն գիտենք, որ օբյեկտները լրջորեն վնասվել են»,- CBS News-ին ասել է Արաղչին:

Նա նշել է, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը դեռևս վերլուծում և գնահատում է հարվածների հետևանքները և ապագայում զեկույց կներկայացնի կառավարությանը։

Հարցին, թե արդյոք Իրանը մտադի՞ր է վերսկսել ուրանի հարստացումը վնասված օբյեկտում, իրանցի նախարարը պատասխանել է. «Մենք պետք է սպասենք զեկույցին, նախքան որոշելը, թե հնարավո՞ր է արդյոք վերագործարկել օբյեկտը»։

Նա նաև մեկնաբանել է փորձագետների գնահատականները, որոնց համաձայն Իրանը կարող է վերսկսել ուրանի հարստացման ծրագիրը մի քանի ամսվա ընթացքում: «Նման գնահատականները հիմնվում են Իրանի տեխնոլոգիական հնարավորությունների վրա։ Տեխնոլոգիաները և գիտական գիտելիքները չեն կարող ոչնչացվել ռմբակոծությունների հետևանքով»,- ընդգծել է Արաղչին։

Ընդ որում՝ Իրանի ԱԳ նախարարը հավաստիացրել է, որ երկրի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրելու, ինչը հանրապետության ղեկավարությունը «շարունակելու է ապացուցել համաշխարհային հանրությանը»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում