ՄՄարիա Գաբրիելյան

ՔՊ-ն շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության» մասին

ՔՊ-ն շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության» մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության» մասին։ Այս մասին գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

 

«Շուտով կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան, որտեղ կքննարկենք հայտարարության նախագիծը, և Ազգային ժողովը պաշտոնապես իր գնահատականը կտա Հայաստանի Հանրապետության դեմ ծրագրված ահաբեկչության փաստին։

 

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։

 

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է Կոնջորյանը:
 
Հիշեցնենք, նախորդ շաբաթ քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները Հայաստանում պլանավորել էին իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Կոմիտեն հրապարակեց ձայնագրություններ, ինչպես նաև շուրջ 9 տասնյակ անձանց տներից առգրավված իրերի լուսանկարներ:
 
Մինչ այդ հրապարակվել էր Բագրատ Գալստանյանի ղեկավարած շարժմանը վերագրվող մի փաստաթուղթ, որում նկարագրվում էր, թե ինչ միջոցներով է ընդդիմությունը հասնելու վարչապետի հրաժարականին:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում