Իսրայելը համաձայնել է 60-օրյա հրադադար հաստատել Գազայի հատվածում. Թրամփ

ԴԴիանա Գասպարյան

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքում համաձայնել է Գազայի հատվածում 60 օրով հրադադար հաստատելու պայմաններին։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ այդ ընթացքում բոլոր կողմերը կաշխատեն պատերազմը վերջնականապես դադարեցնելու ուղղությամբ: Նա տեղեկացրել է, որ հրադադարի առաջարկը ՀԱՄԱՍ-ին կփոխանցեն Կատարի և Եգիպտոսի ներկայացուցիչները: «Հուսով եմ՝ ՀԱՄԱՍ-ը կգնա գործարքի, այլապես շատ ավելի վատ կլինի»,- գրել է Թրամփը Truth Social-ի էջում։ Պաղեստինյան շարժումը դեռ չի մեկնաբանել Թրամփի հայտարարությունը:

Միջազգային զարգացումները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում