ՎՎարդան Հովսեփյան

Կամավորների կատարած աշխատանքի շնորհիվ թվայնացվել է ավելի քան 8000 փաստաթուղթ

Կամավորների կատարած աշխատանքի շնորհիվ թվայնացվել է ավելի քան 8000 փաստաթուղթ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ողջույնի խոսքով է հանդես եկել «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի փակման արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:

 

Նախարարն իր խոսքում նշել է. «Նման տեխնիկական աշխատանք, որն իրականացրել են կամավորները, նոր հնարավորություն է՝ ապագայում ավելի բովանդակային և մասնագիտական աշխատանք կատարելու համար»:

 

Նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը շնորհակալագրեր է հանձնել այն կամավորներին, որոնք ծրագրի ընթացքում ցուցաբերել են բարձր ակտիվություն:
 
 
Կամավորների կատարած աշխատանքի շնորհիվ թվայնացվել է ավելի քան 8000 փաստաթուղթ:

 

Արդարադատության նախարարությունը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում կամավորներին իրենց ջանքերը կենտրոնացնելու և ՔԿԱԳ արխիվի թվայնացմանը մասնակցելու համար, որն իրականացվել է ի նպաստ Հայաստանի Հանրապետության:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում