ՎՎարդան Հովսեփյան

Հանքավանի հյուրանոցում ապօրինի պահվող ՀՀ Կարմիր գրքում գրանցված գորշ արջը տեղափոխվել է վայրի կենդանիների համար նախատեսված խնամքի կենտրոն. ԲԸՏՄ

Հանքավանի հյուրանոցում  ապօրինի պահվող ՀՀ Կարմիր գրքում գրանցված գորշ արջը տեղափոխվել է վայրի կենդանիների համար նախատեսված խնամքի կենտրոն. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ Կոտայքի մարզի Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրում անազատության մեջ պահվող արջի կեցության պայմանները չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, և վայրի կենդանուն պահող անձը չունի լիազոր մարմնից համապատասխան թույլտվություն։ Այս մասին տեղեկացնում է ԲԸՏՄ-ն:

 

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում տեսչական մարմնի և շրջակա միջավայրի նախարարության համատեղ աշխատանքների շնորհիվ ապօրինի պահվող արջը տեղափոխվել է Վայրի բնության և մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամի վայրի կենդանիների խնամքի կենտրոն։

 

Իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում