ՎՎահե Դավթյան

«Պատիվ ունեմ»-ը միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը. հայտարարություն

«Պատիվ ունեմ»-ը միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը. հայտարարություն

ՀՀ Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստ է ստորագրել անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի առաջադրմամբ Տ.Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին՝ Վեհափառ Հայրապետի և թեկնածուի համաձայնության պարագայում։ Այս մասին ասված է խմբակցության տարածած հայտարարության մեջ։

«Հակառակ դեպքում ակնկալում ենք, որ Տ.Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ նախաձեռնությանը միացած պատգամավորները կմիանան արդեն իսկ մեկնարկած գործընթացին՝ ստորագրելով «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնության տակ։ Վերահաստատում ենք, որ մեր նպատակը Հայաստանի Հանրապետության ազատագրումն է՝ ակնկալում ենք նույն մոտեցումը մյուս դերակատարներից։ Երկու հնարավոր զարգացումների պարագայում էլ մեր դիմումը Ազգային Ժողով անհրաժեշտ է մուտք անել 54 պատգամավորների ստորագրության պարագայում»,- նշված է հայտարարության մեջ։

Արդեն հայտնել էինք՝ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որ «Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը:

Ավելի ուշ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը փաստաբանների միջոցով հայտարարություն է տարածել՝ խնդրելով իր անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում