ՔՔրիստինե Ոսկանյան

Գլխավոր դատախազը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Գլխավոր դատախազը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Աննա Վարդապետյանը Դատախազության անունից ողջունել է դեսպանին և, չնայած ստեղծված բարդ իրավիճակին, որը մարտահրավեր է տարածաշրջանային ընդհանուր կայունության և խաղաղության համար, կարևորել է պայմանավորված հանդիպման կայացումը՝ հույս հայտնելով, որ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը հաջող ընթացք կունենան:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են հետախուզվողների հանձնմանը, իրավական օգնության ապահովմանը և այլն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում