ԿԿարմեն Ղուկասյան

Բռնության գործադրմամբ 52-ամյա կնոջ պայուսակը հափշտակած օտարերկրացի երիտասարդը ձերբակալվել է

Բռնության գործադրմամբ 52-ամյա կնոջ պայուսակը հափշտակած օտարերկրացի երիտասարդը ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունիսի 18-ի գիշերը՝ ժամը 2․55-ին, ոստիկանության օպերատիվ կառվարման կենտրոն զանգահարած կինը հայտնել էր, որ Երևանի Կիևյան փողոցի շենքերից մեկի մոտ օտարերկրացի մի տղամարդ ուժի գործադրմամբ հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի:

«Պայուսակում եղել են իր «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի բանալիներն ու «Այֆոն» բջջային հեռախոս։ Որոշ ժամանակ անց տուժողը նկատել է, որ Կիևյան փողոցում կայանված ավտոմեքենան չկա։ Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ արարքը կատարել է օտարերկրացի 29-ամյա մի երիտասարդ: Նա հունիսի 26-ին Տիտոգրադյան փողոցում հայտնաբերվել, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք: Տուժողի ավտոմեքենան հայտնաբերվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ բջջայինը հայտնաբերելու ուղղությամբ։
Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում