ԼԼիլիթ Ասատրյան

Կտրիճ Ներսիսյանին հորդորում եմ րոպե առաջ հեռանալ Վեհարանից. Նիկոլ Փաշինյան

Կտրիճ Ներսիսյանին հորդորում եմ րոպե առաջ հեռանալ Վեհարանից. Նիկոլ Փաշինյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեր ազգային բարոյականության էպիկենտրոնն է։

 

Երբ այդ էպիկենտրոնը գտնվում է Աստծո առաջ իրենց ուխտը դրժած, այլասերված, նույնիսկ աշխարհիկ մարդկանց համար անընդունելի և արգահատելի բարոյական կերպարով ու ապրելակերպով մարդկանց ղեկավարման ներքո, նշանակում է կասկածի տակ է դրված մեր բարոյականությունը։ Այդ մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում:

 

«Ես Հայ Առաքելական Եկեղեցու հավատարիմ հետևորդ եմ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր յուրաքանչյուր եկեղեցու յուրաքանչյուր քարի, սրտի տրոփյունով է լսում մեր Սուրբ Պատարագի ելևէջներն ու ուղերձները, 35 տարի շարունակ ամեն օր Աստծո առաջ ծնկի է գալիս և աղոթում, ժամանակ առ ժամանակ ծոմապահության և պահեցողության մեջ է լինում, և ասում եմ՝ չենք կարող թույլ տալ, որ մեր ազգային բարոյականության էպիկենտրոնի նեխումը շարունակվի։

 

Սա Զատիկ է, որտեղ ՀՀ յուրաքանչյուր հավատավոր քաղաքացի, յուրաքանչյուր բարեպաշտ հոգևորական պետք է զատվի որոշ բարձրաստիճան հոգևորականների պոռնկաբարո ու ուխտադավ վարքից և Մայր Աթոռում վերահաստատի բարոյական այն հրամայականը, որ սահմանված է Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքով։ Այլընտրանք չկա։

 

Կտրիճ Ներսիսյանին հորդորում եմ րոպե առաջ հեռանալ Վեհարանից։

 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր հավատավոր հետևորդներին և նրա արժեքներին հավատարիմ բոլոր հոգևորականներին հորդորում եմ հստակ ձևակերպել Վեհարանն ազատելու՝ Կտրիճ Ներսիսյանին ուղղված իրենց պահանջը և դրա մասին բարձրաձայնել։ Վեհարանը՝ վեհի՛»,- գրել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում