Պատրաստ եմ հանդիպել Վոլոդիմիր Զելենսկու հետ. Պուտին

ՄՄարո Թարվերդյան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ուկրաինական կողմի, այդ թվում՝ նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: Նա, սակայն, նշել է՝ իր մոտ հարցեր են առաջանում, թե ով է ստորագրելու փաստաթղթերը: Պուտինը նախկինում բազմիցս կասկածի տակ է դրել Ուկրաինայի նախագահի լեգիտիմությունը՝ պատճառաբանելով, թե երկրում նախագահի ընտրություն չի անցկացվել ռազմական դրության պատճառով: Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է ոչ միայն վերջ դնել ռուս-ուկրաինական հակամարտությանը, այլև լուծում գտնել «երկարաժամկետ պատմական հեռանկարի համար»:

Միջազգային լրահոսը՝ Սյուզաննա Չրաղյանի տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում