Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Նիկոլ Փաշինյան

Պրոցեսը տանում է դեպի դա, որ մենք 2027-ին կամ 2028-ին պաշտոնապես դիմենք ԵՄ լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով. վարչապետ

ԳԳոհար Սարգսյան

Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվեց

Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվեց

Դատարանը քիչ առաջ հրապարակեց գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի մասին որոշումը։ Դատարանը բավարարել է ՔԿ միջնորդությունը․ գործարարին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացվել։ 

Ինչպես արդեն հայտնել ենք, Քննչական կոմիտեն գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:

ՔԿ-ից տեղեկացրել էին, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Վարույթը նախաձեռնվել է Կարապետյանի հարցազրույցից հետո, երբ նա հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Կարապետյանն այսօր գիշերն էր ձերբակալվել և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացվել դատարան: 

Նշենք, որ  ԱԱԾ աշխատակիցները երեկ խուզարկել են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի առանձնատունը։

Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։ 

«ՀՀ-ում քաղաքական գործունեություն կարող է ծավալել յուրաքանչյուր անձ: Բայց եթե մի կողմ է դրվում քաղաքական գործունեությունը, մյուս կողմում դրվում է «իր ձևով» մասնակցությունը, ՀՀ-ն կկասեցնի ցանկացածի՝ «իր ձևով» որևէ հարց լուծելը»,- հայտարարել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ քննչական մարմինները գործողությունների վերաբերյալ կտան համապատասխան գնահատական:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Ֆեյսբուքի էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, թե հասունացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ազգայնացնելու պահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում