Դեսպանատների աշխատանքի վերականգնման վերաբերյալ Մոսկվա-Վաշինգտոն խորհրդակցությունները չեղարկվել են

ՎՎահե Դավթյան

Դեսպանատների աշխատանքի վերականգնման վերաբերյալ Մոսկվա-Վաշինգտոն խորհրդակցությունները չեղարկվել են, հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն: Գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ երկխոսության վերականգնման ամսաթիվը դեռ հայտնի չէ:

Մարիա Զախարովան հավելել է, որ հանդիպումը հետաձգել է ամերիկյան կողմը, հույս հայտնել, որ դադարը երկար չի տևի: Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև խորհրդակցությունների հերթական փուլի մասին հայտարարվել էր հունիսի սկզբին։

Ենթադրվում էր, որ երկու երկրի ներկայացուցիչները Ստամբուլի փոխարեն պետք է հանդիպեն Մոսկվայում և Վաշինգտոնում։ Դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի վերականգնումից բացի՝ ռուսական կոմը Միացյալ Նահանգների հետ ցանկանում է քննարկել ուղիղ չվերթների վերսկսման և վիզային ռեժիմը հեշտացնելու հարցերը։

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում