Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են ռազմագերիների փոխանակումը

ՎՎահե Դավթյան

Ստամբուլում հունիսի 2-ին ձեռք բերած պայմանավորվածությունների համաձայն՝ Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են գերիների փոխանակումը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ հավասար թվով զինծառայողների փոխանակում է եղել, սակայն հստակ թիվ չի նշվում: Գերիների փոխանակման մասին լուրը հաստատել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Մինչև 25 տարեկան, ինչպես նաև ծանր վիրավոր կամ հիվանդ ռազմագերիների փոխանակման գործընթացը մեկնարկել է օրեր առաջ: Հունիսի 11-ին էլ Ուկրաինա էր վերադարձվել 1212 զոհված զինծառայողի մարմին: Ռուսական կողմին էլ վերադարձվել էր 27 զինծառայողի մարմին:

Միջազգային նորությունները՝ Դավիթ Մուրադյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում