Վրաստանում ուժի մեջ է մտել «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը

ՎՎահե Դավթյան

Վրաստանում ուժի մեջ է մտել «օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը՝ ամերիկյան FARA ակտի նմանությամբ: Դրա համաձայն՝ ավելի քան 20 տոկոս արտասահմանյան ֆինանսավորում ստացող վրացական կազմակերպությունները, այդ թվում՝ լրատվամիջոցները, պետք է պարբերաբար հաշվետվություն ներկայացնեն իրենց գործունեության մասին:

Օրենքով սահմանված պահանջները չկատարելու համար նախատեսվում է մինչև 5 տարվա ազատազրկում: Ըստ իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ նախաձեռնության նպատակն է պայքարել արտասահմանյան ֆինանսավորում ստացող այն կազմակերպությունների դեմ, որոնք փորձում են ապակայունացնել Վրաստանը:

Եվրամիությունը դատապարտել է օրենքի ընդունումը։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը մտահոգություն է հայտնել, որ այն լուրջ սպառնալիք է Վրաստանում ժողովրդավարության համար և կարող է սահմանափակել այլախոհությունը, քաղաքացիական հասարակությանը և անկախ ԶԼՄ-ների գործունեությունը:

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում