ՔՔրիստինե Ոսկանյան

Շարունակում ենք Ադրբեջանի հետ քննարկել, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմը ստեղծենք. ԱԽ քարտուղար

Շարունակում ենք Ադրբեջանի հետ քննարկել, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմը ստեղծենք. ԱԽ քարտուղար

Դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Անդրադառնալով Խոզնավարի հատվածում կրակոցներին՝ ԱԽ քարտուղարը հիշեցրեց, որ Հայաստանն Արդբեջանին առաջարկել է սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել:

«Շարունակում ենք Ադրբեջանի հետ քննարկել, որպեսզի հետաքննության մեխանիզմը ստեղծենք»,- ասաց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարի խոսքով՝ խաղաղության կառուցման գործընթացում առաջընթաց են ունեցել:

«Սահմանազատման արդյունքում հիմա ունենք 12.7 կմ սահմանազատված հատված, հավելյալ սահմանային գիծ, որի երկու կողմերում էլ սահմանապահ զորքեր կան»,- նշեց ԱԽ քարտուղարը:

Ըստ Գրիգորյանի՝ փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբերը շարունակում են աշխատել, որպեսզի սահմանազատման գործընթացի հետ կապված առաջ ընթանան:

«Վերջին պայմանավորածությունն այն է, որ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանակետից շարունակվելու է սահմանազատման գործընթացը, փորձում են բանակցությունների միջոցով հասնել լուծումների, որպեսզի շարունակվի սահմանազատման գործընթացը»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք՝ մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տուն։

ՀՀ ՊՆ-ից հայտնել էին՝ տուժածներ չկան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում