ԱԱսպրամ Սարատիկյան

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է արտասահմանցի մի խումբ լրագրողների հետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է արտասահմանցի մի խումբ լրագրողների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած մի խումբ արտասահմանցի լրագրողների։

Հանդիպմանը մասնակցել են Լատինական Ամերիկայի մի շարք երկրների՝ Չիլիի, Բրազիլիայի, Պերուի և Արգենտինայի լրատվական և փորձագիտական ոլորտների ներկայացուցիչներ։

Հանրապետության նախագահը ողջունել է նրանց այցը Հայաստան և կարևորել նման ձևաչափով կազմակերպվող միջոցառումների դերը՝ որպես միջազգային համագործակցության, մտքերի փոխանակման և Հայաստանի արտաքին աշխարհի հետ հաղորդակցության հարթակ։

Նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հաստատման գործընթացում Հայաստանի ջանքերն ու դիրքորոշումները։

Նախագահը պատասխանել է նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում