ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահները մրցակցում են ընդդիմադիր ձայների համար. քաղաքագետներ

ԿԿարմեն Ղուկասյան

Նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քաղաքական ակտիվացումը սոսկ նախընտրական տրամաբանության մեջ պետք է դիտարկել: Քաղաքագետների գնահատականն է:

Մասնագետները նշում են նաև, որ նրանց միջև թեժ պայքար է ընթանում ընդդիմադիր ընտրազանգվածն իրենցով անելու համար:

Վերլուծաբանների պնդմամբ՝ 2-րդ և 3-րդ նախագահները նաև մրցակցում են Ռուսաստանի աջակցությունը ստանալու համար:

Քաղաքագետները մատնացույց են անում Մոլդովայում, Ռումինիայում անցկացված նախագահական ընտրությունները, երբ կոնկրետ թեկնածուների մասնակցությունն արգելվեց, քանի որ նրանք այլ պետությունների շահեր էին ներկայացնում:

Այս համատեքստում մի քանի հարց պատասխանի է սպասում՝ որտեղի՞ց Ռոբերտ Քոչարյանին 22 անշարժ գույք և 20 միլիարդ դրամ, որի ծագման օրինականությունը վիճարկում է դատախազությունը կամ ինչպե՞ս է ստացվել, որ 2-րդ նախագահն ավելի շատ եկամուտ է ստացել Ռուսաստանում, քան պարտքն էր, որի դիմաց Հայաստանի Հանրապետության գույքն է փոխանցվել Մոսկվային:

Հարցերի պատասխանները փորձել է ստանալ Իրինա Մկրտչյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում