ՔՔրիստինա Մկրտչյան

Սահմանադրական բարեփոխումների համատեքստում Արդարադատության նախարարության ներկայացուցիչները եղել են Գերմանիայում

Սահմանադրական բարեփոխումների համատեքստում Արդարադատության նախարարության ներկայացուցիչները եղել են Գերմանիայում

ՀՀ պատվիրակությունն՝ Արդարադատության նախարարության համակարգմամբ, ճանաչողական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մասնակցել է «Դիմակայուն սահմանադրական բարեփոխում» խորագրով միջոցառմանը: Մասնակցությունը հնարավորություն է ընձեռել իրականացնել փորձի փոխանակում ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների համատեքստում ժողովրդավարական և իրավական պետության կառուցակարգերի, ինչպես նաև իրավունքի գերակայության ամրապնդման հարցերի շուրջ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

 
Այցի շրջանակներում կայացել են մի շարք հանդիպումներ և քննարկումներ Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու պետական մարմինների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի, Բունդեսթագի, արտաքին գործերի և արդարադատության նախարարությունների, ոլորտին առնչվող տարբեր կազմակերպությունների և հաստատությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ոլորտային փորձագետների և ակադեմիական բնագավառի ներկայացուցիչների հետ։
 
Հանդիպումների ընթացքում քննարկվել են իշխանությունների բաժանման սկզբունքը, Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակը, դատավորների ընտրության կարգը, Սահմանադրության և միջազգային պայմանագրերի կիրառության հարցերը, Սահմանադրությամբ նախատեսված փոփոխման ոչ ենթակա դրույթները, մարդու իրավունքների շրջանակը, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումներին հարակից մի շարք հարցեր, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ համագործակցությունը: Հանդիպումների արդյունքներով ձեռք են բերվել երկկողմ պայմանավորվածություններ և նախանշվել են համագործակցության հնարավոր ուղղությունները: Ճանաչողական այցն իրականացվել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ:

 

Պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև Ազգային ժողովի պատգամավոր, Բարձրագույն դատական խորհրդի, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ինչպես նաև Սահմանադրական բարեփոխումների խորհրդում ընդգրկված հասարարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում