ԱԱննա Ավետիսյան

Դատախազությունն ուսումնասիրում է Արման Բաբաջանյանի դիմումը

Դատախազությունն ուսումնասիրում է Արման Բաբաջանյանի դիմումը

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումը, այն ուսումնասիրվում է: Հայտնել է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր դատախազությանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց՝ Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ակնկալիքով: «Դիմում եմ ներկայացրել գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ Սահմանադրական դատարանի գործող նախագահ Հրայր Թովմասյանի կողմից 2018 թվականին այդ պաշտոնին հասնելու ճանապարհին թույլ տրված կոպտագույն օրինախախտումներին, որոնց արդյունքում տեղի է ունեցել իշխանության փաստացի բռնազավթում, ուզուրպացիա»,- դիմումում նշել է պատգամավորը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում