Պատրաստ եմ հանդիպել Պուտինի հետ. Զելենսկի

ՎՎահե Դավթյան

Վոլոդիմիր Զելենսկին հերթական անգամ հայտարարել է, որ պատրաստ է մայիսի 15-ին Թուրքիայում հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ:

«Միայն նա կարող է հրադադարի վերաբերյալ որոշում կայացնել», - նշել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին հերքել է ռուսական կողմից հնչող հայտարարությունները, թե ինքը չի կարող բանակցել Պուտինի հետ՝ ավելի վաղ կատարված օրենսդրական փոփոխությունների պատճառով:

«Ինձնից բացի ոչ ոք չի կարող բանակցել Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և մեր օրակարգի շուրջ», - շեշտել է նախագահը:

Նա մանրամասնել է՝ Մոսկվայի հետ բանակցություններն արգելող հրամանագիրն ընդունվել է, որ ամեն պատահածը չկարողանա դա անել:

Ավելի վաղ՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականն էլ հայտարարել է, որ Վոլոդիմիր Զելենսկին Վլադիմիր Պուտինից բացի որևէ մեկի հետ չի պատրաստվում բանակցել։

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում