ՔՔրիստինա Մկրտչյան

Դեսպան Խաչատրյանը Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի հիմնադիր նախագահի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Դեսպան Խաչատրյանը Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի հիմնադիր նախագահի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Մայիսի 13-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IFRI) հիմնադիր նախագահ Թիերի դը Մոնբրիալին։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները բովանդակալից քննարկումներ են ունեցել աշխարհաքաղաքական հարցերի լայն շրջանակի, ինչպես նաև՝ ապագա համագործակցության հնարավոր ուղիների վերաբերյալ։

 

Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտը հիմնադրվել է 1979 թ․ Թիերի դը Մոնբրիալի կողմից։ Միջազգային խնդիրների և գլոբալ կառավարման վերլուծության ամենազդեցիկ ինստիտուտն է Ֆրանսիայում, տարիներ շարունակ ոլորտային տարբեր զեկույցներում ներառվում է աշխարհի ամենաազդեցիկ ուղեղային կենտրոնների հնգյակում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում