Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՔՔրիստինա Մկրտչյան

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են սահմանամերձում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի ցուցանիշները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են սահմանամերձում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի ցուցանիշները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի ցուցանիշները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի ընթացքի, մասնավորապես՝ ըստ բնակավայրերի իրականացված գործարքների ժամանակագրության, ակտիվության և կարգավիճակի վերաբերյալ: Զեկուցվել է, որ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ գործարքների թիվը կազմում է 2254:

Հանդիպմանը քննարկվել են ծրագրի ընթացիկ, ինչպես նաև հետագա շարունակականությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ծրագրին մասնակցության նոր չափանիշների սահմանմանը, ըստ այդ չափանիշների թիրախների որոշմանը, բնակարանային խնդիր ունեցող այլ խմբերին ծրագրում ինտեգրելու հնարավորությանը:

Վերոնշյալ հարցերի կապակցությամբ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրություն իրականացնել և տեղեկատվություն ներկայացնել նոր սահմանված չափանիշներին համապատասխանող պոտենցիալ շահառուների վերաբերյալ:

Խորհրդակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև օրերս Լոռու և Տավուշի մարզեր կատարած աշխատանքային այցերի ընթացքում բարձրացված խնդիրներին՝ պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ:

Խոսելով կրթահամալիրների շինարարության և տրանսպորտային ծառայության մատուցման համաժամանակյա իրականացման մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կրթահամալիրների ծրագրում ճանապարհների բարեկարգումը պարտադիր պայման է: Այսինքն՝ այնտեղ, որտեղ ունենք կրթահամալիր, այդ տեղերի ճանապարհների նորոգումը բացարձակ առաջնահերթություն է՝ համաժամանակայնացնելով կրթական պրոցեսի հետ, ինչպես նաև կոորդինացնելով տրանսպորտային ցանցի ներդրման հետ»,- հավելել է վարչապետը: Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև ճանապարհների գծանշման կարևորությանը, հանձնարարել գծանշման չափանիշներ ներդնել և խնդիրը լուծել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում