ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղությունը կարող է անհասանելի լինել. Թրամփ

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղությունը կարող է անհասանելի լինել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի հետ հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղությունը կարող է անհասանելի լինել, միաժամանակ «բավականաչափ մոտ է համարել համաձայնագրի կնքումը»:

Թրամփը նշել է, որ բանակցությունների համար մեծ դժվարություն է «այս երկու մարդկանց միջև առկա հսկայական ատելությունը»: Euronews-ը ենթադրում է, որ խոսքը վերաբերում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

ԱՄՆ առաջնորդը կրկին չի բացառել, որ Վաշինգտոնը կարող է դուրս գալ բանակցություններից, սակայն նշել է, որ դեռևս կա համաձայնագիր ստորագրելու «շատ լավ հնարավորություն»։

Թրամփը հայտարարել է նաև, որ չի նախատեսում առաջադրվել 2028 թվականին երրորդ նախագահական ժամկետի համար: Նրա համոզմամբ՝ չորս տարին միանգամայն բավարար ժամկետ է իսկապես առանձնահատուկ բան անելու համար: ԱՄՆ նախագահն ակնարկել է, որ այս պահին հանրապետականների թեկնածու է տեսնում փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում