ԿԿարմեն Ղուկասյան

Դեսպան Հակոբյանը և Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահը քննարկել են գիտակրթական ոլորտում համագործակցության ուղիները

Դեսպան Հակոբյանը և Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահը քննարկել են գիտակրթական ոլորտում համագործակցության ուղիները

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը մայիսի 3-ին հանդիպում է ունեցել Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ Ղոլամալի Հադադ Ադելի հետ։ Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտակրթական ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Երկուստեք կարևորվել է համատեղ գիտական միջոցառումների՝ համաժողովների, ուսումնական ծրագրերի անցկացումը:

Ղոլամալի Հադադ Ադելը դրվատանքի խոսքեր է հնչեցրել իրանագիտության հայկական դպրոցի վերաբերյալ՝ նշելով, որ հայ իրանագետները մեծ դեր են խաղացել գիտական այս ճյուղի զարգացման գործում։

Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահը նաև ընգծել է, որ իր ղեկավարած կառույցը պատրաստ է իրականացնել ծրագրեր Հայաստանում պարսից լեզվի ուսուցման զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ հայ մասնագետների վերապատրաստման դասընթացների անցկացում Իրանում, անհրաժեշտ ուսումնամեթոդական գրականության տրամադրում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում