ԻԻրինա Մկրտչյան

Դեսպան Իննա Թորգոմյանն իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահին

Դեսպան Իննա Թորգոմյանն իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահին

Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իննա Թորգոմյանն իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահը հաջողություն և արդյունավետ առաքելություն է մաղթել` ընդգծելով Հայաստանում և Կիպրոսում նստավայր դեսպանների նշանակման կարևորությունը` ի նպաստ երկու երկրների միջև սերտ հարաբերությունների առավել զարգացման: Նախագահ Խրիստոդուլիդեսը գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի և Կիպրոսի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և կարևորել ոլորտային փոխգործակցության ներուժի լիարժեք իրացումը, ինչպես նաև ԵՄ շրջանակներում սերտ համագործակցությունը:
 

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Թորգոմյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձն ու բարեմաղթանքներն է փոխանցել Կիպրոսի նախագահին և ժողովրդին։ Դեսպանը վերահաստատել է իր հանձնառությունը առավելագույն ջանքերը ներդնելու երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել խորացման ուղղությամբ։
 

 

Դեսպանը ներկայացրել է նաև Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ և ընդգծել Հայաստանի հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում