ՎՎահե Դավթյան

Դավիթ Խուդաթյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել ITF-ի հետ համագործակցությունը տրանսպորտի ոլորտում

Դավիթ Խուդաթյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել ITF-ի հետ համագործակցությունը տրանսպորտի ոլորտում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղար Յոնգ Թե Կիմին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչյուսին։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

Նախարարը ողջունել է հյուրերին և շնորհակալություն է հայտնել տրանսպորտի ոլորտում և հատկապես Որակի Խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումներին աջակցելու համար։ Խուդաթյանը պատրաստակամություն է հայտնել հաջորդիվ էլ շարունակել ITF-ի հետ համագործակցությունն այս ոլորտում։

ITF-ը տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) միջկառավարական կազմակերպություն է, և այն գործում է որպես տրանսպորտային քաղաքականության ուղեղային կենտրոն և կազմակերպում է տրանսպորտի նախարարների տարեկան գագաթնաժողովը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում