ՎՎարդան Հովսեփյան

Կիմ Բակշիի աճյունափոշին կամփոփվի Գառնիի կիրճում և Շուշիում

Կիմ Բակշիի աճյունափոշին կամփոփվի Գառնիի կիրճում և Շուշիում

Ռուսաստանցի գրող և կինոդրամատուրգ, հայագետ ու հայ ժողովրդի բարեկամ Կիմ Բակշիի աճյունափոշու մի մասը վաղը կամփոփվի Գառնիի կիրճում, իսկ մյուս մասը՝ հոկտեմբերի 4-ին՝ Շուշիում։

«Բակշին իր կտակում գրել էր, որ իր աճյունափոշին շաղ տան Գառնիի կիրճում և Շուշիում։ Հայ առաքելական եկեղեցու կանոնակարգով նման գործընթաց չի կարելի, այդ պատճառով Գառնու կիրճում՝ «Քարերի սիմֆոնիա»-ին կից, մի աղբյուր կտեղադրվի, որտեղ նաև կամփոփվի աճյունափոշին։ Շուշիում նույնպես նման արարողություն կկայանա»,- նշել է «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Մանասյանը:

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանն էլ ընդգծել է, որ Կիմ Բակշին մեծ ավանդ է ներդրել հայ մշակույթի պատմության մեջ, և հենց նրա շնորհիվ շատերն են իմացել ոչ միայն Մատենադարանի, այլ նաև Արցախում և Հայաստանում առկա գանձերի մասին։

«Անկեղծ ասած` երբ դպրոցում նրա գրքերն էինք կարդում, ինձ թվում էր` Բակշին հայ է։ Իրականում շատերն են կարծում, որ նա հայ է, կարծում եմ` ինքն էլ հոգու խորքում իրեն հայ էր համարում»,– նշել է Լուսիկ Ղուկասյանը։

Վաղը գրողի այրին` Պոլինա Բոգդանովան ժամանելու է Հայաստան՝ մասնակցելու Բակշիի աճյունափոշու ամփոփման արարողություններին։

Նշենք, որ Բակշին 30 տարի Հայաստան է այցելել, Հայաստանի մասին գրել 10 գիրք, այդ թվում` «Արցախի գանձերը» վերնագրով մի գիրք։

Կիմ Բակշին մահացել է 2019 թ․ մարտի 5-ին Մոսկվայում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում