Կանադայում հաղթում է Քարնիի կուսակցությունը

ԴԴավիթ Մուրադյան

Կանադայի խորհրդարանի արտահերթ ընտրությունում հաղթում է Լիբերալ կուսակցությունը, և կուսակցության ղեկավար, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին կգլխավորի երկրի հաջորդ կառավարությունը՝ հաղորդում է Reuters-ը: Ընտրության նախնական արդյունքի համաձայն՝ լիբերալներն առաջատար են եղել կամ ընտրվել են 161 ընտրատարածքում, նրանց հաջորդել են պահպանողականները՝ 150 ընտրատարածքով: Ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել:

Միևնույն ժամանակ, լրատվամիջոցները գրել են, որ լիբերալներին չի հաջողվի մեծամասնության կառավարություն ձևավորել. դրա համար կուսակցությունը պետք է հաղթեր 343 ընտրատարածքից 172-ում։

Կանադայում հերթական ընտրությունը պետք է անցկացվեր 2025 թվականի հոկտեմբերին, սակայն վարչապետ Ջասթին Թրյուդոյի հրաժարականից հետո Քարնին հայտարարել էր ապրիլի 28-ին արտահերթ ընտրություն անցկացնելու մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում