ԹԹերեզա Կասյան

Շառլ Ազնավուրի հիշատակին. մյուզիքլի պրեմիերա Հոլիվուդում

Շառլ Ազնավուրի հիշատակին. մյուզիքլի պրեմիերա Հոլիվուդում

Հոկտեմբերին Հոլիվուդի The Hotel Café- ում առաջին անգամ կներկայացվի աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի կյանքի և ստեղծագործական ուղու մասին պատմող մյուզիքլը:

Թալին Բաբայանի գրած լիբրետոն հիմնվում է առաջնային աղբյուրների, այդ թվում՝ Ազնավուրի երկու անտիպ ինքնակենսագրությունների վրա: Մյուզիքլում կհնչեն մեծ շանսոնիեի  երգերից 15-ը: «Շառլը» ներկայացնում է երգչի կյանքի առանցքային պահերը, նկարագրում է նրա անձնական և ստեղծագործական կյանքի դժվարին պահերը, որոնց նա բախվել է հանրահայտ երաժիշտ դառնալու ճանապարհին:  90 րոպեանոց բեմադրությունը հարգանքի տուրք է ֆրանսիական երաժշտության Ոսկե դարի ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի հարուստ ժառանգությանը: Լինելով խարիզմատիկ անձնավորություն՝ նա ներկայացել է որպես երգիչ, պոետ, դերասան, դիվանագետ և մարդասեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում