Չինաստանը և Ադրբեջանը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն են ստորագրել

ԴԴիանա Գասպարյան

Պեկինում հանդիպել են Չինաստանի և Ադրբեջանի նախագահները: Սի Ծինփինի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ երկկողմ հարաբերությունների ընդլայնման մի շարք փաստաթղթեր են կնքվել: Նաև ստորագրվել է համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ համատեղ հայտարարություն, որի շրջանակում նախատեսվում է գործակցություն տասնյակից ավելի ոլորտներում:
Չինական ԶԼՄ-ների տվյալով՝ Ալիևի հետ հանդիպմանը Սին հայտարարել է, որ է Պեկինը պատրաստ է Ադրբեջանի հետ պաշտպանել աշխարհակարգը՝ ՄԱԿ-ի սկզբունքներին և միջազգային իրավունքին համապատասխան։

Միջազգային լրահոսը՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում