Եթե Ռուսաստանը կրճատի հարվածները, հրադադարը հնարավոր կլինի. Զելենսկի

ԴԴիանա Գասպարյան

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ապրիլի 23-ին Լոնդոնում տեղի կունենա Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հանդիպումը: «Հավատարիմ ենք մեր կառուցողական դիրքորոշմանը՝ հասնելու հրադադարի, այնուհետև՝ տևական խաղաղության։ Զատիկը ցույց տվեց, որ հենց Ռուսաստանի գործողությունների պատճառով է պատերազմը ձգձգվում»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին ընդունել է, որ Զատկի օրերին օդային տագնապներ չեն հայտարարվել, շփման գծի որոշ հատվածներում էլ մարտեր չեն եղել: «Այնպես որ, եթե Ռուսաստանը կրճատի հարվածները, հրադադարը հնարավոր կլինի: Համենայն դեպս ուկրաինական կողմը հավատարիմ է իր առաջարկին և չի թիրախավորում քաղաքացիական ենթակառուցվածքները»,- շեշտել է Զելենսկին: Նա հավելել է՝ Կիևը սպասում է Մոսկվայի պատասխանին և պատրաստ է ցանկացած բանակցությունների:

Մարտի դաշտում իրավիճակի մասին մանրամասներ է ներկայացրել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը: Ալեքսանդր Սիրսկու խոսքով՝ այժմ ինտենսիվ մարտեր են Կուրսկի ուղղությամբ: Նաև հայտնի է, որ ռուսական ուժերը հարվածել են Օդեսային և Սումիին, կան ավերածություններ և վիրավորներ:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում