ՎՎահե Դավթյան

Երասխ գյուղում արագիլն արգելափակվել է մետաղական կառուցատարրերում․ օգնության են հասել փրկարարները

Երասխ գյուղում արագիլն արգելափակվել է մետաղական կառուցատարրերում․ օգնության են հասել փրկարարները

Ապրիլի 19-ին՝ ժամը 19:20-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում արագիլն արգելափակվել է մետաղական կառուցատարրերում (15 մետր բարձրության վրա). թռչունին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թռչունն արգելափակվել է բարձրավոլտ էլեկտրական լարերի կրող կառուցատարրերի արանքում․ անհրաժեշտ է հոսանքազրկում։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցները տվյալ տեղամասում հոսանքի լարումը ժամանակավորապես դադարեցրել են։ Փրկարարները ՏԻՄ ներկայացուցիչների տրամադրած հատուկ տեխնիկայի օգնությամբ արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել են անվտանգ տարածք։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում