ՄՄարիա Գաբրիելյան

ՏԿԵ փոխնախարարը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցչի տեղակալի հետ քննարկել է համագործակցության հետ կապված հարցեր

ՏԿԵ փոխնախարարը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցչի տեղակալի հետ քննարկել է համագործակցության հետ կապված հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը հյուրընկալել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի պատվիրակությանը ծրագրի ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

 

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով կողմերի միջև սերտ համագործակցությունը և իրականացվող լայնածավալ աշխատանքները։

 

Կոնստանտին Սոկուլսկին երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել ՀՀ ՏԿԵ նախարարության հետ համագործակցության կարևորությունը, որի շնորհիվ մաս են կազմել Հայաստանի համայնքների դիմադրողականության բարձրացմանը և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված միջոցառումներին։

 

Հանդիպման ընթացքում ներկայացվել են «Կայուն համայնքներ», «Աջակցություն ԼՂ-ից տեղահանվածներին և Հայաստանի համայնքներին», «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում /LEAD» ծրագրերի շրջանակներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները, ամփոփվել արդյունքները։ Մասնավորապես՝ LEAD ծրագրի շրջանակներում Լոռու և Տավուշի մարզերում ստեղծվել են նոր աշխատատեղեր, «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում վերանորոգվեն են դպրոցներ, մանկապարտեզներ, տեղադրվել են արևային կայաններ ու ջրատաքացուցիչներ, մի շարք համայնքներում անցկացվել են փողոցային լուսավորության ցանցեր և այլն։
 
Քննարկվել են նաև համագործակցության հետ կապված այլ հարցեր։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում