Իրանն ԱՄՆ հետ Օմանի բանակցությունները կառուցողական է որակել

ՎՎահե Դավթյան

Օմանում ավարտվել են միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները: Դրանք տևել են ավելի քան 2,5 ժամ: Իրանական կողմը ներկայացրել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյան կողմը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը: Օմանի դիվանագետները հանդես են եկել որպես միջնորդներ։ Իրանական կողմը բանակցությունները կառուցողական է որակել: Նշվում է, որ կողմերը փոխանակվել են Իրանի միջուկային ծրագրի և հակաիրանական պատժամիջոցների վերացման մասին իրենց երկրների կառավարությունների դիրքորոշումներով: Կողմերը համաձայնել են բանակցությունները շարունակել հաջորդ շաբաթ։

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում