ԻԻրինա Մկրտչյան

Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Չեխիայի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Չեխիայի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Ապրիլի 4-ին Չեխիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Դանա Կովարիկովայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Չեխիայի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության տարբեր ուղղություններին վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպում է ունեցել նաև Չեխիայի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ և ներկայացրել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված  Հայաստանի ջանքերը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում