ԻԻրինա Մկրտչյան

Այս հանդիպումը հանցավորության դեմ համատեղ պայքարի ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ է. Վիետնամի հանրային անվտանգության փոխնախարարը՝ ՀՀ ՆԳ փոխնախարարին

Այս հանդիպումը հանցավորության դեմ համատեղ պայքարի ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ է. Վիետնամի հանրային անվտանգության փոխնախարարը՝ ՀՀ ՆԳ փոխնախարարին

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 3-ին ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հանրային անվտանգության նախարարի տեղակալ Չան Քուոկ Տոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ներքին անվտանգության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, կիբեռանվտանգության, միգրացիայի և քաղաքացիության, մարդու իրավունքների պաշտպանության և մի շարք այլ հարցերի: Բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը՝ Արմեն Ղազարյանը մասնավորապես ընդգծել է անվտանգության ոլորտում փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը։

 

Ներկայացնելով Ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումները՝ փոխնախարարն անդրադարձել է ոստիկանության, փրկարար ծառայության և միգրացիայի ոլորտներում իրականացված ինստիտուցիոնալ փոփոխություններին:

 

Չան Քուոկ Տոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Նշելով, որ հանցագործությունները սահմաններ չեն ճանաչում, ընդգծել է, որ այս հանդիպումը հանցավորության դեմ համատեղ պայքարի ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ է։ Կարևորվել է հանցավորության, հատկապես՝ կիբեռհանցագործությունների և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության շարունակականությունը: Անդրադառնալով միգրացիոն հոսքերի կառավարման, անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերին՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ուժերով մշակել արդյունավետ մեխանիզմներ:

 

Հանդիպման ավարտին համագործացությունն ընդլայնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ընդգծվել է փորձի փոխանակման և երկկողմ այցերի կազմակերպման անհրաժեշտությունը:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում