Մոսկվայի և Բաքվի երկխոսությունը երբեք չի դադարել. Գալուզին

ԴԴիանա Գասպարյան

Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են բոլոր արդիական հարցերը անկեղծ մթնոլորտում՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

«Մենք դաշնակիցներ ենք, ռազմավարական գործընկերներ»,- ասել է պաշտոնյան՝ պատասխանելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին РИА Новости գործակալության հարցին։ Գալուզինը հավելել է՝ անհնար է միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին: «Պաշտոնական Երևանի որոշումն է՝ որտեղ է ավելի լավ լինել։ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն է ընտրում իր զարգացման ճանապարհը »,- նշել է փոխնախարարը։

Գալուզինն անդրադարձել է Մոսկվա-Բաքու հարաբերություններին, վստահություն հայտնել, որ Ադրբեջանում Ռուսաստանի տան փակման հետ կապված խնդիրը կլուծվի: «Հարկավոր է երկխոսել, իսկ Մոսկվայի ու Բաքվի երկխոսությունը երբեք չի դադարել»,- հավատացրել է փոխնախարարը:

Միջազգային զարգացումները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում