ԹԹերեզա Կասյան

Ջամիրոքուայի (Jamiroquai) համերգը տեղի կունենա Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում

Ջամիրոքուայի (Jamiroquai) համերգը տեղի կունենա Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում

Silk Note Festival փառատոնի շրջանակում Հայաստանը առաջին անգամ կհյուրընկալի հանրաճանաչ փոփ աստղ Ջամիրոքուային: Նախնական համաձայնությամբ, փառատոնն անցկացվելու էր «Հրազդան» մարզադաշտում, սակայն փառատոնի կազմակերպիչները իրենց ֆեյսբուքյան էջում տեղեկացրել են, որ համերգը տեղափոխվել է մարզահամերգային համալիր:

Բոլոր նրանց, ովքեր արդեն գնել են համերգի տոմսերը, կտրամադրվեն համարժեք տոմսեր համալիրի մեծ դահլիճում:

Եթե տոմսերը գնել եք առցանց, ապա կստանաք մեյլ՝ նոր QR կոդով: Այդ մարդկանց կազմակերպիչները խնդրում են համերգին ներկայանալ՝ բջջային հեռախոսում ներբեռնած էլտոմսով:

Եթե  տոմսերը գնել եք www.tomsarkgh.am կամ www.toms.am կայքերից, ապա տոմսերի փոխանակման համար պետք է դիմել նշված կայքերին:

Փառատոնի անցկացման վայրի փոփոխության պատճառը օդերևութաբանների կանխատեսումն է՝ այս տարի նոյեմբերը փոփոխական ու ցուրտ է լինելու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում