ԼԼուսինե Մուրադյան

Քննարկվել են Կառուցապատողների հայկական ասոցիացիայի մտահոգությունները՝ կապված անավարտ շենքերի նկատմամբ հաշվարկվող անշարժ գույքի հարկի հետ

Քննարկվել են Կառուցապատողների հայկական ասոցիացիայի մտահոգությունները՝ կապված անավարտ շենքերի նկատմամբ հաշվարկվող անշարժ գույքի հարկի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել հանդիպում՝ նվիրված մինչև շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետի (երկարաձգումները ներառյալ) ավարտը կառուցման փուլում գտնվող (անավարտ) շենքերի նկատմամբ հաշվարկվող անշարժ գույքի հարկի մասով «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված մտահոգությունների ու դիտարկումների քննարկմանը։

 

Հրավիրված գերատեսչությունների ներկայացուցիչների հետ համատեղ ներկայացված խնդրի մանրամասների քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցը մեկ անգամ ևս քննարկել Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կադաստրի կոմիտեի հետ՝ խնդրի կարգավորման մասով պահանջվող օրենսդրական փաթեթի նախագիծ մշակելու նպատակով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում