ԿԿարմեն Ղուկասյան

Գյումրու թիվ 31/47 ընտրատեղամասում 1719 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 779 քաղաքացի

Գյումրու թիվ 31/47 ընտրատեղամասում 1719 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 779 քաղաքացի

«Լուրերի» թղթակից Մուշեղ Իսախանյանը Գյումրու թիվ 31/47 ընտրատեղամասում հետևում է ձայների հաշվարկին:

Նրա խոսքով՝ այս ընտրատեղամասում ձայների բուն հաշվարկը դեռ չի մեկնարկել: Հանձնաժողովը, ըստ կարգի, հերթականությամբ առաջնորդվելով՝ հասել է վերջնական փուլին: Արդեն նախապատրաստվում է ձայների հաշվարկը: 

Ամփոփելով այս ընտրատեղամասի տվյալները՝ նշենք, որ 1719 ընտրողից 779 քաղաքացի է մասնակցել ընտրությանը, որոնցից 2-ը լրացուցիչ ցուցակով են եղել: Այս ընտրատեղամասում երկու արձանագրություն է մատյանում գրանցված՝ մեկը վերաբերում է ուղղորդման դեպքի, մյուսը՝ տպված թղթի վրա նշումներ կատարելու դեպքին: Երկու դեպքն էլ նկատել են դիտորդները:

Նրա խոսքով՝ մյուս ընտրատեղամասերում էական խախտումներ չեն հայտնաբերվել, հանձնաժողովի անդամները մասնակցությունը գնահատել են միջին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում