Թրամփի վարչակազմը լրջորեն է տրամադրված Գրենլանդիայի հարցում. ԱՄՆ փոխնախագահ

ԴԴիանա Գասպարյան

Թրամփի վարչակազմը լրջորեն է տրամադրված Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու հարցում՝ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը: Ջեյ Դի Վենսի խոսքով՝ Գրենլանդիան վերահսկող Դանիան լավ դաշնակից չէ: «Դանիան իր գործը չի կատարում: Պետք է ինքներս մեզ հարց տանք՝ ինչպե՞ս ենք լուծելու այդ խնդիրը, որն ազդում է ամերիկյան ազգային շահերի վրա»,- նշել է պաշտոնյան, հավելել՝ Դոնալդ Թրամփը «թքած ունի՝ ինչ են ասում եվրոպացիները, նա մտածում է ամերիկացիների շահերի մասին»։ Reuters-ը գրում է, որ ԱՄՆ-ին հետաքրքրում են Գրենլանդիայի ռազմավարական դիրքը և հարուստ օգտակար հանածոները:

Միջազգային լրահոսը՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում