ԳԳոհար Սիմոնյան

Հրապարակվել է Կ.Պոլսի 85-րդ պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագիրը

Հրապարակվել է Կ.Պոլսի 85-րդ պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագիրը

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Կ.Պոլսի Հայոց պատրիարքարան է ուղարկել 85-րդ պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագիրը (կանոնադրությունը): Կանոնադրության 25-րդ կետում ներկայացվում է 6 պայման, որոնց բոլորի՛ն համապատասխանելու դեպքում միայն հնարավոր կլինի Կ. Պոլսի Պատրիարքական աթոռի համար թեկնածություն առաջադրել: Պատրիարքի թեկնածու առաջադրվելու համար սահմանված վերոհիշյալ պայմաններից նոր և խնդրահարույց է միայն 3-րդը, որն անհնար է դարձնում արտասահմանաբնակ թեկնածուների առաջադրումը՝ փոխանցում է «Ermenihaber»-ը:

Կանոնադրության սահմանած պայմանները ներկայացված են ստորև:

1. Պատրիարքի թեկնածուի հայրը պետք է Թուրքիայի Հանրապետության քաղաքացի եղած լինի կամ լինի:

2. Թեկնածուն պետք է վայելի Թուրքիայի Հանրապետության կառավարության վստահությունը (պետության դեմ ուղղված քաղաքական հռետորաբանություն և գործունեություն ծավալած չլինի, մասնակցած չլինի պետության վստահությունը և հեղինակությունը խաթարող գործողություններին):

3. Թեկնածուն պետք է ունենա Պոլսի Հայոց Պատրիարքությանը ենթակա եպիսկոպոսի աստիճան:

4. Պետք է լրացած լինի պատրիարքի թեկնածուի 35 տարին:

5. Թեկնածուն պետք է չունենա դատվածություն, չպետք է լինեն ընտրության մասնակցությանը խոչընդոտող այլ հանգամանքներ:

6. Թեկնածուն պետք է ունակ լինի Պատրիարքի պարտականությունները հավուր պատշաճի կատարել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում