Կարծում եմ՝ Ուկրաինայում շուտով ամբողջական հրադադար կլինի. Թրամփ

ԴԴիանա Գասպարյան

«Կարծում եմ՝ շատ շուտով ամբողջական հրադադար կլինի: Այնուհետև կքննարկվեն գործարքները հողերի բաժանման մասին և այլն, և այլն: Այդ ամենը քննարկվում է, մինչ մենք խոսում ենք»,-  հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով ռուս-ուկրաինական հակամարտությունից:

Նա կարծիք է հայտնել, որ գործարքն արդեն ուրվագծվում է:

Թրամփն անդրադարձել է Պեկինի հետ հարաբերություններին, վստահեցրել՝ Միացյալ Նահանգները չի ցանկանում պատերազմել Չինաստանի հետ:

«Բայց եթե անեինք դա, շատ լավ պատրաստված կլինեինք», - հավելել է նախագահը:

Նա տեղեկացրել է, որ պատրաստվում է զրուցել Սի Ծինփինի հետ:

«Մենք հիասքանչ հարաբերություններ ունենք և կունենանք, բայց Բայդենի ժամանակ տրիլիոն դոլարի դեֆիցիտ ենք ունեցել: Կքննարկենք դա»,- մանրամասնել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը և պաշտպանության նախարարը Սպիտակ տանը հայտարարել են, որ Boeing-ին են վստահել նոր սերնդի F-47 կործանիչների մշակումը, որոնք, ըստ Թրամփի, աննախադեպ հզորություն ունեն և պետք է փոխարինեն ռազմաօդային ուժերի F-22 կործանիչներին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում