Համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտված են, ինչը կարևոր իրադարձություն է. Փաշինյան

ԼԼիլիթ Ասատրյան

Նախ արձանագրենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտված են՝ տեքստի համաձայնեցմամբ, ինչը կարծում եմ՝ կարևոր իրադարձություն է: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե խաղաղության պայմանագրի հետ կապված ընդհանուր տեքստին երբ հնարավոր կլինի ծանոթանալ՝ նա ասաց. «Տեքստի հրապարակման հետ կապված, անկեղծ ասած, պրակտիկաներին պետք է նայել՝ ինչպիսին է: Մենք այդ տեքստում մեր հանրությունից ոչ մի գաղտնիք չունենք. հոդված-հոդված հրապարակվել է, և չեմ կարծում, թե կարելի է ասել, որ հանրությունը բովանդակությանը ծանոթ չէ: Այո՛, տեքստը չի կարդացել հանրությունը, բայց չի կարող ասել, որ բովանդակությանը ծանոթ չէ: Հոդված-հոդված, դրույթ առ դրույթ վերջին չորս տարիներին հայտնի է»:

ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում