ՄՄարիամ Մխիթարյան

Իրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին ԱՄՆ հայտարարությունները խաբեություն են. Խամենեի

Իրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին ԱՄՆ հայտարարությունները խաբեություն են. Խամենեի

Իրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին ԱՄՆ հայտարարությունները խաբեություն են։ Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

«Այն, որ ԱՄՆ նախագահը խոսում է Իրանի հետ բանակցելու իր պատրաստակամության մասին և հրավիրում է բանակցությունների, խաբեություն է համաշխարհային հասարակական կարծիքի համար: Մենք մի քանի տարի առաջ բանակցում էինք, և այդ նույն անձը պատռեց ու դեն նետեց ավարտված, ստորագրված փաստաթուղթը: Ի՞նչ բանակցություններ պետք է վարվեն, եթե գիտենք, որ դրանք չեն աշխատելու: Հետևաբար բանակցությունների կոչերն ու դրանց մասին հայտարարությունները հասարակական կարծիքի խաբեություն են»,- Խամենեիի խոսքը մեջբերել է ISNA գործակալությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում