Ակտիվացրել ենք ջանքերը Հարավային Կովկասում կայունության հասնելու համար. Էրդողան

ԴԴիանա Գասպարյան

Անկարան ակտիվացրել է ջանքերը Հարավային Կովկասում բարգավաճման և կայունության հասնելու համար՝ Անկարայում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։ Թուրքիայի նախագահը նշել է՝ առաջ են մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: «Անհամբեր սպասում ենք համաձայնության, որը թույլ կտա կայուն խաղաղություն հաստատել Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- հավելել է Էրդողանը։

Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան՝ որպես Եվրոպայի անբաժանելի մաս, Եվրամիությանն անդամակցությունը համարում է ռազմավարական առաջնահերթություն: «Եվրոպական անվտանգությունն առանց Թուրքիայի անհնար է պատկերացնել: Ակնկալում ենք, որ մեր եվրոպացի ընկերները կգիտակցեն այդ ճշմարտությունը»,- ընդգծել է Էրդողանը:

Միջազգային զարգացումները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում