ՎՎահե Դավթյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Փամբակ գետում․ կա զոհ

Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Փամբակ գետում․ կա զոհ

Փետրվարի 24-ին՝ ժամը 11։49-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, ձորում նկատվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1992 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Փամբակ գետում․կա զոհ։

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից (ավտոմեքենայից մոտ 5 մ հեռավորության վրա) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում